Մուլտիմոդալ բեռնափոխադրումներ
Մուլտիմոդալ բեռնափոխադրման ծառայությունը համատեղում է օդային և ցամաքային փոխադրումը՝ ապահովելով արագ և օպտիմալ լուծում այն բեռների համար, որոնք պահանջում են կարճ ժամկետներ, վերահսկելի ծախսեր և ավելի ճկուն լոգիստիկ լուծում։ Այս տարբերակը հատկապես արդյունավետ է, երբ անհրաժեշտ է արագ առաքում այնպիսի քաղաքներ կամ երկրներ, որտեղ մի տեսակի տրանսպորտային միջոցով ուղիղ փոխադրում հնարավոր չէ, կամ երբ կարևոր է արագության և գնի հավասարակշռությունը։
Փոխադրումը կազմակերպելու համար անհրաժեշտ է կապ հաստատել մեր մենեջերի հետ և նախապես համաձայնեցնել փոխադրման սխեման ու պայմանները։ Դուք կարող եք բեռը հանձնել մեր պահեստներից որևէ մեկում կամ պատվիրել բեռի բարձում հասցեից, վճարել ծառայության համար, իսկ վերջում ստանալ բեռը մեր պահեստից կամ պատվիրել հասցեական առաքում բեռը ստանալիս։
Ամբողջական լոգիստիկ շղթան իրականացվում է հստակ փուլերով՝ բեռի ընդունում պահեստում կամ հաճախորդի հասցեում, փաթեթավորում անհրաժեշտության դեպքում, փաստաթղթերի ձևակերպում, օդային փոխադրում, ցամաքային փոխադրում և վերջնական հանձնում ստացողին։ Բոլոր փուլերում ապահովվում է հստակ համակարգված և վերահսկելի գործընթաց։
Մուլտիմոդալ բեռնափոխադրման արժեքը կախված է փոխադրման ուղղությունից, բեռի տեսակից, ծավալից, քաշից և օգտագործվող տրանսպորտի համադրությունից։ Լրացուցիչ ծառայությունները՝ փաթեթավորումը, ապահովագրությունը, պահեստավորումը, փաստաթղթերի կազմումն ու դրանց աջակցությունը, բանվորական ուժի տրամադրումը, բեռի բարձումը հասցեից և հասցեական առաքումը, կարող են ազդել վերջնական արժեքի վրա։ Փոխադրման ընթացքում կարող են առաջանալ նաև վճարներ օդանավակայանում, սահմանային ու մաքսային վճարներ, ինչպես նաև հնարավոր հավելյալ ծախսեր տարանցիկ երկրներում։
«Տրանսպորտ» ՍՊԸ-ում բոլոր փոխադրումներն իրականացվում են միջազգային և տեղական կանոնակարգերին համապատասխան։ Բեռը չի ընդունվում փոխադրման համար, եթե չի համապատասխանում անվտանգության կանոններին, առկա են միջազգային սահմանափակումներ կամ չի համապատասխանում փոխադրողի պահանջներին։ Մասնավորապես, չի թույլատրվում փոխադրել պայթուցիկ և դյուրավառ նյութեր, թունավոր և վտանգավոր քիմիական նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, զենք և զինամթերք, մարդու օրգաններ և աճյուններ, ինչպես նաև կենդանիներ։
Բեռի անվտանգ տեղափոխման և ամբողջ լոգիստիկ շղթայի անխափանության համար անհրաժեշտ է համապատասխան փաթեթավորում։ Անհրաժեշտության դեպքում իրականացնում ենք պաշտպանիչ փաթեթավորում, այդ թվում՝ փայտյա փաթեթավորում (обрешетка)՝ հատկապես փխրուն բեռների համար, ինչը պետք է ի նկատի ունենալ, քանի որ այն կարող է ազդել բեռի ծավալի և վերջնական արժեքի վրա։
Բեռնափոխադրման արժեքի և ժամկետի վերաբերյալ նախնական տեղեկատվությունը, ինչպես նաև հարցերի պատասխանները (օրինակ՝ որ ուղղություններով ենք իրականացնում փոխադրումներ, այդ թվում՝ ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ երկրներ) կարող եք հեշտությամբ ստանալ՝ կապ հաստատելով մեր աշխատակցի կամ մասնագետների հետ։