Ընդհանուր դրույթներ և պայմաններ

1. Բեռի ընդունման կարգը

1.1 «Տրանսպորտ» ՍՊ ընկերության բեռնափոխադրման կազմակերպման ծառայությունից օգտվելու համար Հաճախորդն իր բեռը կարող է հանձնել ընկերության ՀՀ պահեստներից որևէ մեկը կամ գործընկերոջ ցանկացած պահեստ: Հաճախորդը կարող է բեռն ինքնուրույն մոտեցնել բեռի ընդունման կետ կամ պատվիրել «բեռի բարձում հասցեից» ծառայություն:

1.2 Բեռն ընդունված է համարվում այն ժամանակ, երբ պահեստում աշխատակիցների կողմից այն ընդունվում և մուտքագրվում է համակարգ:

1.3 Բեռի ընդունման արդյունքում   համակարգում ձևավորվում են հետևյալ տեղեկությունները՝

  1. փոխադրման ընթացքին հետևելու համարը
  2. ուղարկող կողմի տվյալները
  3. ստացող կողմի տվյալները
  4. ուղարկման և ստացման երկրները
  5. փոխադրման եղանակը
  6. ընդունման ամսաթիվը
  7. իրական քաշը
  8. իրական ծավալը
  9. մատուցվող ծառայությունները

 

2. Բեռի փաթեթավորում

2․1 «Տրանսպորտ» ընկերությունը լիովին պատասխանատու է տեղափոխվող բեռի անվնաս փոխադրման համար: Սակայն տեղափոխման որակը առաջին հերթին կախված է այն բանից, թե ինչ վիճակում է հաճախորդը բեռը հանձնել պահեստ: Շատ կարևոր է, որ բեռն ունենա հաճախորդի կողմից արված բարձր որակի սկզբնական փաթեթավորում:

 

3. Արգելված Բեռ

3․1 «Տրանսպորտ» ընկերությունը չի կազմակերպում այնպիսի բեռների փոխադրում, որոնք պահեստի գտնվելու վայրի պետության կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելված է փոխադրել:

3․2 «Տրանսպորտ» ընկերության կամ գործընկերոջ ցանկացած պահեստ արգելված բեռ հանձնելու դեպքում, «Տրանսպորտ» ընկերությունը պատասխանատվություն չի կրում այդ բեռի համար, իսկ դրա վերադարձման, ոչնչացման կամ պահեստում պահպանության համար ամբողջական պատասխանատվություն կրում է Հաճախորդը։

3․3 Բոլոր դեպքերում «Տրանսպորտ» ընկերությունը չի փոխադրում զենք, զինամթերք, թանկարժեք մետաղների ձուլակտորներ կամ ջարդոն, արտարժույթ, ծխախոտ, վտանգավոր, պայթուցիկ կամ շուտ հրկիզվող նյութեր, բույսեր, կենդանիներ, միջատներ, խմիչք, սնունդ, դեղորայք, մարդկային օրգաններ, մահացածների մարմիններ:

Ուշադրություն

Բեռնափոխադրան հետ կապված բոլոր հարցերը կարելի է քննարկել մեր մասնագետների հետ:

Կապ մեզ հետ՝ +374 44 50 88 50

 

4. Բեռնափոխադրման ժամկետ

4.1  Բեռնափոխադրման ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում բեռը «Տրանսպորտ» կամ գործընկեր ընկերությունների պահեստ ընդունման օրը:

4.2  Ժամկետի հաշվարկի մեջ չեն մտնում ՀՀ կամ ԵԱՏՄ մյուս երկրների տարածքում մաքսային հսկողության համար բեռը լրացուցիչ հսկողության կամ զննության համար պահելը։

4.3  Բեռնափոխադրման ժամկետները կրում են կողմնորոշիչ բնույթ։ Բեռնափոխադրման ժամկետները կարող են տարբերվել՝ պայմանավորված սեզոնային ծանրաբեռնվածությամբ և անհաղթահարելի ուժի ազդեցությամբ: Բեռի փոխադրման ժամկետի ուշացման վերաբերյալ «Տրանսպորտ» ընկերությունը ծանուցում է Հաճախորդին էլեկտրոնային փոստի միջոցով:

 

5. Բեռի մասին տեղեկատվության հայտարարագրում

5.1 «Տրանսպորտ» ընկերության կամ գործընկեր կազմակերպության պահեստ բեռն ընդունվելուց հետո Հաճախորդը պարտավոր է «Տրանսպորտ» ընկերությանը տրամադրել՝

- ֆիզիկական անձ հաճախորդների դեպքում՝

 ուղարկող և ստացող կողմերի անձնագրային տվյալները, բեռի տեսակի և հայտարարագրման արժեքի մասին տեղեկությունը

- Իրավաբանական անձ հաճախորդների դեպքում՝

Հաշիվ ապրանքագիր, CMR, անհրաժեշտության դեպքում՝ սերտիֆիկատներ

Եվ ֆիզիկական, և իրավաբանական անձ Հաճախորդների տրամադրած տեղեկատվությունը ինքնաշխատ  կերպով փոխանցվում է մաքսային և հարկային մարմիններին:

5.2 Այն դեպքերում, երբ բեռի համար գին հայտարարագրված չէ կամ գինը հավաստի չէ, մաքսային մարմինները իրավասու են օրենքով սահմանված կարգով որոշել բեռի գինը:

 

6. Բեռի ժամանում

6.1 Հաճախորդը տալիս է իր համաձայնությունն առ այն, որ «Տրանսպորտ» ՍՊ ընկերության միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծված բեռի մաքսային զննման գործընթացին «Տրանսպորտ» ՍՊ ընկերությունը («Տրանսպորտ» ՍՊ ընկերության աշխատակիցները) լինեն Հաճախորդի լիազորված անձը ՀՀ պետական եկամուտների կոմիտեում, ՀՀ ՊԵԿ մաքսատուն-վարչություններում: Հաճախորդն անվերապահորեն ընդունում է բեռի մաքսային զննման գործընթացքում «Տրանսպորտ» ՍՊ ընկերության («Տրանսպորտ» ՍՊ ընկերության աշխատակիցների) կողմից կատարված գործողությունների՝ իր անունից և ի շահ իրեն կատարված լինելը:

6.2 Բեռը Հայաստանի Հանրապետություն հասնելուց հետո «Տրանսպորտ» ՍՊ ընկերությունը այդ մասին ծանուցում է Հաճախորդին էլեկտրոնային փոստի միջոցով՝ հայտնելով ստացման ընթացակարգն ու ժամկետը:

6.3 Ֆիզիկական անձանց բեռները հանձնվում են հասցեատերերին այն դեպքերում, եթե մաքսային կամ հարկային մարմինների կողմից չկա առարկություն բեռը հանձնելու վերաբերյալ:

Մաքսային կամ հարկային մարմինների կողմից  բեռը հանձնելու վերաբերյալ առարկություն կարող է լինել, եթե.

 - բեռի հայտարարագրված արժեքը հավաստի չէ;

- բեռը հանդիսանում է ֆիզիկական անձի կողմից ներմուծման համար արգելված ապրանքատեսակ;

- բեռնաքանակը գերազանցում է ֆիզիկական անձի կողմից ներմուծման համար նախատեսված քանակությունը:

6.4 Իրավաբանական անձանց բեռները  հանձնվում են հասցեատերերին այն դեպքերում, եթե մաքսային և հարկային մարմինների կողմից չկա առարկություն: Մաքսային խնդիրների առկայության դեպքում «Տրանսպորտ» ընկերության կողմից բեռը հանձնվում է պահպանության մաքսային տերմինալին եւ մաքսազերծման գործընթացն իրականացվում է Հաճախորդի կողմից։ Մաքսային տերմինալի կողմից սահմանված պահեստավորման եւ պահպանության վճարները ենթակա են վճարման Հաճախորդի կողմից:

Հարկային խնդիրների առկայության դեպքում բեռը պահպանվում է «Տրանսպորտ» ՍՊ ընկերությանը պատկանող պահեստում: Պահեստավորման ծառայության  համար Հաճախորդը պարտավորվում է վճարել համաձայն «Տրանսպորտ» ընկերության՝ վճարովի պահեստավորման ծառայության սակագների:

 

7. Բեռի ստացման կարգը

Հաճախորդը բեռը կարող է ստանալ "Բեռը պատրաստ Է հանձնման" ծանուցումն ստանալու պահից։

Բեռը նյութական արժեք է, հետևաբար, դրա ստացման համար անհրաժեշտ է ներկայանալ համապատասխան փաստաթղթերով:

Ֆիզիկական անձ հաճախորդները պետք է ներկայացնեն անձնագիր, իսկ երրորդ անձի կողմից բեռը ստանալու դեպքում՝ նաև լիազորագիր:

Իրավաբանական անձ հաճախորդների բեռը հանձնվում է լիազորագրի և կնիքի առկայության դեպքում:

 

8. Ծառայության գինը

Ծառայության գինը որոշվում է բեռի քաշի և ծավալի համադրությամբ:

 

9. Պատասխանատվություն

9.1 Բեռի համար «Տրանսպորտ» ընկերությունը պատասխանատու է  բեռը պահեստ ընդունելու պահից: «Տրանսպորտ» ընկերության միջոցով փոխադրվող բոլոր բեռները ապահովագրվում են /պայմանները՝ «Բեռի ապահովագրություն» բաժնում/:

9.2 Կողմերը համաձայնում և ընդունում են, որ Ծառայության մատուցման ընթացքում բեռի վնասման կամ կորստի համար Հաճախորդը ստանում է փոխհատուցում՝ առավելագույնը բեռի գնի ինվոյսային արժեքի կամ հայտարարագրված արժեքի չափով:

9.3 Բոլոր դեպքերում «Տրանսպորտ» ընկերությունը պատասխանատվություն չի կրում բեռի որևէ թաքնված թերության կամ վնասվածքի համար, ինչպես նաև բեռի արտաքին վնասվածքների համար, եթե բեռի փաթեթավորումը/օրինակ՝ արկղը, տուփը / չի վնասվել բեռնափոխադրման կազմակերպման ընթացքում կամ առկա չէ  պատճառահետևանքային կապ՝ փաթեթավորման  /օրինակ՝ արկղի, տուփի /վնասման ու բեռի արտաքին վնասվածքի միջև:

9.4 Հաճախորդը պարտավոր է ստանալ ՀՀ փոխադրված բեռը, իսկ հրաժարվելու դեպքում պարտավոր է «Տրանսպորտ» ընկերությանը հնգօրյա ժամկետում վճարել բեռնափոխադրման կազմակերպման արժեքն ամբողջությամբ: