Բեռների ապահովագրություն
«Տրանսպորտ» ընկերությունը բեռի ԱՊԱՀՈՎ փոխադրման կողմնակիցն է:
Մենք ոչ միայն խնամքով տեղափոխում ենք յուրաքանչյուր բեռ, այլեւ առաջարկում ենք օգտվել մեր գործընկերների ծառայություններից՝ բեռի հուսալի պաշտպանությունը ապահովելու համար:
Բեռի ապահովագրության արժեքը կախված է բեռի քաշի եւ չափի առանձնահատկություններից, ինչպես նաև տրանսպորտային երթուղու բարդությունից: Բեռի հայտարարագրված արժեքը պետք է հիմնավորված լինի փաստաթղթերով:
Բեռի ապահովագրության արժեքը կարող եք հաշվարկել բեռնափոխադրման հայտ ներկայացնելիս:
Չապահովագրված ապրանքները չեն ընդունվում փոխադրման համար, եթե՝
- Հայտարարագրված արժեքը 1 կգի համար գերազանցում է 600 ՀՀ դրամը
- Բեռն ունի «Փխրուն բեռ» որակավորում
Վնասի փոխհատուցումն իրականացվում է համաձայն բեռի՝ պատվիրատուի կողմից հայտարարագրված արժեքի, որը չի գերազանցում դրա իրական (փաստաթղթավորված) արժեքը:
Հայտ ներկայացնելու եղանակներին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետեւյալ հղումով: