Բեռի հասցեական առաքում
Բեռի հասցեական առաքումը (доставка) միջազգային բեռնափոխադրումների վերջնական փուլն է, որի ընթացքում բեռն առաքվում է անմիջապես ստացողի հասցե։ Այն հարմարավետ լուծում է, որն ամբողջացնում է դռնից դուռ լոգիստիկ շղթան սկսած բեռի ընդունումից մինչև վերջնական առաքում՝ ապահովելով ժամանակի խնայողություն և գործընթացի ամբողջական վերահսկողություն։
Բեռի հասցեական առաքումը հատկապես կարևոր է այն հաճախորդների համար, որոնք ցանկանում են ապահովել արագ, անվտանգ և կանխատեսելի մատակարարման շղթա։ Այն թույլ է տալիս նվազեցնել ներքին լոգիստիկ ծախսերը, խուսափել լրացուցիչ կազմակերպչական աշխատանքներից։
Ծառայության տրամադրման պայմաններ
- Ծառայության տրամադրման ժամերը՝ 09:00–18:00։
- Մեքենայի՝ բեռնման հասցե մոտենալու ինտերվալը՝ մինչև 3 ժամ։
- Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև հատուկ տեխնիկա։ Պայմանները անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել մենեջերի հետ։
- Եթե ծառայության մատուցման պահին հաճախորդը հրաժարվում է ծառայությունից, առաջանում է ծառայության համար վճարելու պարտավորություն («Холостой прогон»)։ Վճարման չափը հաշվարկվում է հայտում նշված բեռի չափերի հիման վրա։
- Հասցեում սահմանված ժամանակից ավելի սպասելու դեպքում գանձվում է տրանսպորտային միջոցի պարապուրդի վճար։
Բեռնման համար նախատեսված սպասման ժամանակը՝
- Մինչև 40 կգ, մինչև 0,16 մ³, երկարությունը՝ մինչև 4 մ, լայնությունը՝ մինչև 1,8 մ, բարձրությունը՝ մինչև 1,8 մ — 15 րոպե։
- Մինչև 1500 կգ, մինչև 6 մ³, երկարությունը՝ մինչև 4 մ, լայնությունը՝ մինչև 1,8 մ, բարձրությունը՝ մինչև 1,8 մ — 30 րոպե։
- Մինչև 3000 կգ, մինչև 12 մ³, երկարությունը՝ մինչև 4,2 մ, լայնությունը՝ մինչև 2 մ, բարձրությունը՝ մինչև 2 մ — 45 րոպե։
- Մինչև 5000 կգ, մինչև 20 մ³, երկարությունը՝ մինչև 6 մ, լայնությունը՝ մինչև 2,2 մ, բարձրությունը՝ մինչև 2,2 մ — 60 րոպե։
- Մինչև 10 000 կգ, մինչև 40 մ³, երկարությունը՝ մինչև 7 մ, լայնությունը՝ մինչև 2,2 մ, բարձրությունը՝ մինչև 2,2 մ — 90 րոպե։
- Մինչև 20 000 կգ, մինչև 72 մ³, երկարությունը՝ մինչև 13 մ, լայնությունը՝ մինչև 2,4 մ, բարձրությունը՝ մինչև 2,4 մ — 120 րոպե։