Մեր մասին
«Տրանսպորտ» ընկերության պատմությունը սկսվել է ոչ միայն բեռնափոխադրում կազմակերպելու գաղափարից, այլ՝ վստահություն կառուցելու ցանկությունից։ Այն, ինչ այսօր դարձել է կայացած լոգիստիկ ընկերություն, տարիներ առաջ սկսվել է զրոյից՝ բառի իրական իմաստով։ Ամայի տարածքում կառուցված առաջին գրասենյակը դարձավ մի գաղափարի հիմք, որի առանցքում մարդն էր, պատասխանատվությունն ու երկարաժամկետ գործընկերությունը։ Սկզբում փոքր թիմ էինք՝ սահմանափակ ռեսուրսներով, բայց մեծ պատասխանատվությամբ. յուրաքանչյուր բեռ մեզ համար վստահություն էր, որը մեզ էին փոխանցում մարդիկ։
2018 թվականին հիմնադրված «Տրանսպորտ» ընկերությունն այսօր առաջարկում է բազմաֆունկցիոնալ լոգիստիկ լուծումներ անհատների և բիզնեսների համար՝ իրականացնելով ներմուծում և արտահանում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ամբողջ տարածքով։ Մենք նաև հանդիսանում ենք ռուսական խոշոր լոգիստիկ ընկերության՝ ПЭК-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
Այս տարիների ընթացքում մենք ձևավորել ենք մի համակարգ, որտեղ լոգիստիկան պարզապես ծառայություն չէ։ Մեզ համար այն մարդկանց, բիզնեսների, քաղաքների և հնարավորությունների միջև ստեղծվող կապ է։ Մենք մարդկանցից կախված գործընթացը վերածեցինք համակարգի, որտեղ յուրաքանչյուր գործընթաց չափելի է, վերահսկելի ու կազմակերպված։
Զարգացման ճանապարհին ստեղծեցինք բարեկարգ գրասենյակային միջավայր, ձեռք բերեցինք նոր պահեստային տարածքներ ու սեփական ավտոպարկ, իսկ հաճախորդներին ավելի մոտ լինելու նպատակով՝ բացեցինք մասնաճյուղ Գյումրիում: Ստացանք փոստային ծառայությունների լիցենզիա, որը մեզ հնարավորություն տվեց մատուցել վստահելի և ավելի լայն շրջանակի ծառայություններ։ Այսօր «Տրանսպորտ»-ն ունի սեփական պահեստային տարածք, նոր բեռնատարներ, ժամանակակից լուծումներով հագեցած գրասենյակ և ԵԱՏՄ տարածքում լայն գործընկերային ցանց։ Մենք առաջարկում ենք ինչպես հավաքական (LTL), այնպես էլ ամբողջական (FTL) բեռների փոխադրում, բեռի ապահովագրություն, փաթեթավորում, փաստաթղթավորման աջակցություն, բարձման և հասցեական առաքման ծառայություններ։
Մեր թիմը միավորում է ոլորտի պատասխանատու և փորձառու մասնագետների, որոնք վերահսկում են յուրաքանչյուր փուլ՝ բեռի ընդունումից և փաստաթղթավորումից մինչև մաքսային գործընթացներ, փոխադրում և հասցեական առաքում։ Մենք ներդրել ենք ներքին կրթական համակարգ, փորձի փոխանցման մշակույթ և որդեգրել ենք շարունակական զարգացման մոտեցում՝ վստահ լինելով, որ ուժեղ համակարգերը սկսվում են կրթված և պատասխանատու մարդկանցից։
Մենք հավատում ենք, որ ժամանակակից լոգիստիկան պետք է լինի արագ, պարզ, հասկանալի և վստահելի։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի լոգիստիկ միջավայր, որտեղ բեռնափոխադրումը դադարում է լինել խնդիր և դառնում է հուսալի գործիք՝ մարդկանց և բիզնեսների առաջընթացի համար։
«Տրանսպորտ» — Ձեր վստահությունը մեր շարժիչ ուժն է։