Մեր թիմը

Մենք կառուցում ենք լոգիստիկ համակարգ, որտեղ մարդիկ և տեխնոլոգիաները աշխատում են միասին

Մեր ընկերությունը միջազգային բեռնափոխադրումների ոլորտում գործող համակարգային լոգիստիկ օպերատոր է, որն իրականցնում է բեռների անվտանգ, վերահսկելի և ժամանակին փոխադրում ԵԱՏՄ երկրներից դեպի Հայաստան և հակառակ ուղղություններով։

Մեր հաջողության հիմքում ոչ միայն փորձն ու տեխնոլոգիաներն են, այլև մեր թիմը։

Մենք ձևավորել ենք մասնագետների խումբ, որը գերազանց կերպով կառավարում է ամբողջ լոգիստիկ շղթան՝ պատվերի ընդունումից մինչև վերջնական առաքում։Մենք գիտենք, որ լոգիստիկան պատասխանատվություն է և համակարգված աշխատանք:

Մենք ստեղծել ենք կազմակերպություն, որի աշխատանքը կառուցված է հստակ բաժանված և փոխկապակցված թիմերի վրա

 

Կազմակերպության կառուցվածքը

  • Գործադիր ղեկավարություն

Կազմակերպում է ընկերության ռազմավարությունը, զարգացումը և գործընկերային հարաբերությունները։

  • ՄՌԿ բաժին

Բաժինը պատասխանատու է  թիմի ձևավորման, զարգացման և կայունության համար։

  • Մարքեթինգի բաժին

Մարքեթինգի բաժինը պատասխանատու է մարքեթինգային ռազմավարության մշակման, մարքեթինգային ծրագրերի և արշավների պլանավորման ու իրականացման, բրենդի կառավարման, ինչպես նաև հաճախորդների հետ հարաբերությունների զարգացման համար:

  • Վաճառքի բաժին

Ապահովում է նոր հաճախորդների ներգրավում, հայտերի մշակում և մշտական կապ հաճախորդների հետ:

  • Լոգիստիկայի բաժին

Կառավարում է բեռնափոխադրումների կազմակերպման և համակարգման ամբողջ գործընթացը ։

  • Սպասարկման բաժին

Սպասարկման թիմը պատասխանատու է հաճախորդների հայտերի ընդունման, մշակման, խորհրդատվության և տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև խնդիրների արագ նույնականացման և համապատասխան թիմերին փոխանցման համար

  • Պահեստային լոգիստիկա

Կառավարում է բեռների ընդունումը, պահպանումը և հանձնումը հաճախորդներին։

  • Ֆինանսական բաժին

Ապահովում է հաշվարկների, վճարումների և ֆինանսական վերահսկողության ամբողջ գործընթացը։

 

Ինչու միանալ մեզ

  • 8 տարվա փորձ ունեցող կայուն ընկերություն
  • Կազմավորված և փորձառու թիմ
  • Ավտոմատացված գործընթացներ
  • Հստակ կառուցված աշխատանքային համակարգ
  • Զարգացման և աճի հնարավորություն