Օդային բեռնափոխադրում
Երբ ընտրել ավիափոխադրման ծառայությունը
Օդային բեռնափոխադրումը կիրառվում է, երբ
- ժամանակը սուղ է
- անհրաժեշտ է արագ առաքում մեծ հեռավորությունների վրա կամ դեպի դժվար հասանելի բնակավայրեր։
Մենք նաև կազմակերպում ենք
- մուլտիմոդալ փոխադրումներ՝ համատեղելով օդային և ավտոմոբիլային տրանսպորտը՝ ապահովելով արագ առաքում այն քաղաքներ, որտեղ օդանավակայաններ չկան:
- բեռի ընդունում անմիջապես Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում և իրականացնում առաքում դեպի ՀՀ մեկ օրվա ընթացքում
Ինչպես կազմակերպել ավիափոխադրում
- Կապ հաստատեք մեր մենեջերի հետ
- Բեռը հանձնեք մեր պահեստներից որևէ մեկում կամ հասցրեք Մոսկվայի Շերեմետևո օդանավակայան և հանձնեք մեր աշխատակցին
- Վճարեք փոխադրման ծառայության համար
- Ստացեք բեռը նշանակման քաղաքի օդանավակայանում (ճշտել մենեջերից) կամ մեր պահեստներից որևէ մեկից
Գործընթաց
- Բեռի ընդունում պահեստում կամ օդանավակայանում
- Բեռի փաթեթավորում անհրաժեշտության դեպքում
- Փաստաթղթերի կազմում
- Փոխադրում
- Բեռի հանձնում
Գնագոյացում
Բեռնափոխադրման արժեքը կախված է
- բեռի տեսակից
- փոխադրման ուղղությունից
- բեռի ծավալից
- բեռի քաշից
Կարող են ավելանալ հավելյալ վճարումներ, եթե հաճախորդը օգտվում է լրացուցիչ ծառայություններից.
Լրացուցիչ ծառայություններ
- փաթեթավորում
- ապահովագրություն (պարտադիր է)
- բեռի բարձում հասցեից
- հասցեական առաքում
- բանվորական ուժի տրամադրում
- պահեստավորում
- փաստաթղթերի կազմման աջակցություն
Այլ ծախսեր
- օդանավակայանում գանձվող տերմինալային վճարներ
Բեռնափոխադրրման արժեքի և ժամկետի վերաբերյալ ինֆորմացիան կարող եք ստանալ՝ օգտվելով հաշվիչից:
Սահմանափակումներ և պահանջներ
Բեռի առավելագույն քաշի և չափերի սահմանափակումներ չկան ինչպես ամբողջ խմբաքանակի, այնպես էլ առանձին բեռնատեղերի համար։ Մենք կընտրենք ձեր բեռին համապատասխան օդային տրանսպորտ՝ ամբողջ բեռը մեկ չվերթով տեղափոխելու համար, կամ, անհրաժեշտության դեպքում, կբաժանենք այն մի քանի թռիչքների միջև՝ ամբողջ ծավալը տեղափոխելու համար։
Բեռը չի ընդունվում ավիափոխադրման համար, եթե
- չի համապատասխանում փոխադրման համար գործող անվտանգության կանոններին
- առկա են միջազգային սահմանափակումներ
- չի համապատասխանում փոխադրողի պահանջներին։
Օդային բեռնափոխադրումների համար չեն ընդունվում հետևյալ բեռները
1. Դաս 1 - Պայթուցիկ նյութեր և առարկաներ
2. Դաս 2 - Սեղմված, հեղուկացված և ճնշման տակ լուծված գազեր
3. Դաս 3 - Հեշտ բռնկվող հեղուկներ
4. Դաս 4 - Հեշտ բռնկվող պինդ նյութեր
5. Դաս 5 - Օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ
6. Դաս 6 - Թունավոր և վարակիչ նյութեր
7. Դաս 7 - Ռադիոակտիվ նյութեր
8. Դաս 8 - Քայքայիչ (կոռոզիոն) նյութեր
9. Դաս 9 - Այլ վտանգավոր նյութեր
10. Թանկարժեք և հազվագյուտ մետաղներ և դրանցից պատրաստված արտադրանքներ
11. Թանկարժեք քարեր և դրանցից պատրաստված արտադրանքներ
12. Վճարային միջոցներ (թղթադրամներ և մետաղադրամներ), ներառյալ չեկեր, վճարային պարտատոմսեր և այլ ֆինանսական փաստաթղթեր, որոնք կարող են օգտագործվել որպես վճարման միջոց
13. Ռազմական նշանակության հրթիռա-տիեզերական համալիրներ, կապի և կառավարման համակարգեր, ինչպես նաև դրանց արտադրության և շահագործման տեխնիկական փաստաթղթեր
14. Ուրան և այլ տրոհվող նյութեր և դրանցից պատրաստված արտադրանքներ
15. Ռենտգեն սարքավորումներ, ինչպես նաև ռադիոակտիվ նյութեր և իզոտոպներ օգտագործող սարքեր
16. Ռազմական տեխնիկայի և սպառազինության ստեղծման վերաբերյալ գիտահետազոտական և նախագծային աշխատանքների արդյունքներ
17. Գաղտնագրման տեխնիկա և դրա արտադրության ու օգտագործման տեխնիկական փաստաթղթեր
18. Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր
19. Դեղորայք և բժշկական պատրաստուկներ
20. Էթիլային սպիրտ և այլ ալկոհոլային արտադրանք
21. Ծխախոտ և ծխախոտային արտադրանք
22. Ռադիոակտիվ, պայթուցիկ թափոններ, ինչպես նաև թանկարժեք և հազվագյուտ մետաղներ կամ քարեր պարունակող թափոններ
23. Գաղտնի տեղեկատվության ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ և դրանց արտադրության ու օգտագործման փաստաթղթեր
24. Կենդանիներ
25. Մարդու օրգաններ
26. Մահացածների աճյուններ
27. Օգտագործված ավտո-, մոտո- և այլ անվադողեր՝ միջազգային ուղղություններով չեն ընդունվում տեղափոխման համար
28. Անօդաչու թռչող սարքեր
Խնդրում ենք նկատի ունենալ, որ պաշտպանիչ փաթեթավորման կիրառման դեպքում բեռի ծավալը և քաշը կարող են աճել, ինչը կարող է ազդել փոխադրման վերջնական արժեքի վրա։
Օդային բեռնափոխադրումը կիրառվում է, երբ ժամանակը սուղ է, անհրաժեշտ է արագ առաքում մեծ հեռավորությունների վրա կամ դեպի դժվար հասանելի բնակավայրեր։
Ա Արտահանվող
Բ Ներմուծվող