Բեռնման և Բեռնաթափման աշխատանքներ

Բեռնման և Բեռնաթափման աշխատանքներ

Բեռնման և բեռնաթափման աշխատանքներ ծառայությունը (ПРР) լոգիստիկ գործընթացի կարևոր բաղադրիչ է: Այն ապահովում է բեռների ճիշտ և անվտանգ բեռնաթափում, բարձում հաճախորդի հասցեում։ Սա գործնական լուծում է, որը թույլ է տալիս կազմակերպել բեռի հանձնումը կամ ընդունումը արագ ու անվտանգ։

Այս ծառայությունը հնարավոր է պատվիրել միայն «Բեռի բարձում հասցեից» և «Բեռի հասցեական առաքում» ծառայությունների ձևակերպման ժամանակ։

Աշխատանքներն իրականացվում են փորձառու բանվորական անձնակազմի կամ վարորդ առաքիչի կողմից՝ անվտանգության բոլոր նորմերի պահպանությամբ:

Բանվորական ծառայությունը հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ բեռներն ունեն մեծ քաշ, ծավալ կամ պահանջում են հատուկ ուշադրություն։ Այն թույլ է տալիս նվազեցնել բեռի վնասման ռիսկերը, արագացնել բեռնափոխադրման գործընթացը և ապահովել աշխատանքների անխափան ընթացք բեռի ընդունումից մինչև բեռի հանձնում։

Ինչպե՞ս պատվիրել «բեռնման և բեռնաթափման աշխատանքներ» ծառայությունը

  • «Բեռի բարձում հասցեից» և/կամ «Բեռի հասցեական առաքում» ծառայությունների պատվերի դեպքում։
  • Եթե «Բեռնման և բեռնաթափման աշխատանքներ» ծառայությունը չի պատվիրվել հայտը ներկայացնելիս, ապա այն կարելի է լրացուցիչ պատվիրել՝ կապ հաստատելով ընկերության մենեջերի հետ, սակայն ոչ ուշ, քան մինչև ժամը 16:30-ը՝ բեռը հասցեից վերցնելու կամ առաքման նախորդ օրը։
  • Ձևակերպված բեռնման և բեռնաթափման աշխատանքներից կարելի է հրաժարվել մինչև ժամը 17:30-ը՝ բեռը հասցեից վերցնելու /առաքման նախորդ աշխատանքային օրը, կապ հաստատելով ընկերության մենեջերի հետ:
  • Եթե ծառայությունը չեղարկվում է պատվերի կատարման օրը կամ աշխատանքային օրվա ժամը 17:30-ից հետո, ինչպես նաև հանգստյան օրը՝ բեռի բեռը հասցեից վերցնելու/առաքման նախորդ օրը, անհրաժեշտ կլինի վճարել ծառայության ամբողջ արժեքը։
  • Աշխատանքները իրականացնելուց հետո ծառայության չեղարկման դեպքում առաջանում է ծառայության համար կրկնակի վճարման պարտավորություն՝ կրկնակի աշխատանք կատարելու հիմքով։

Վարորդ առաքիչը / էքսպեդիտորը իրավունք ունի հրաժարվել «Բեռնման և բեռնաթափման աշխատանքների» իրականացումից հետևյալ դեպքերում՝

  • եթե խախտվում են ծառայության մատուցման պայմանները
  • բեռի պարամետրերը գերազանցում են հայտում նշվածները և/կամ դուրս են սահմանված նորմերից
  • բեռնման/բեռնաթափման վայրում առկա են ծառայության մատուցման անվտանգ կատարման վերաբերյալ կասկածներ
  • «Վերելակի օգտագործմամբ բեռնման և բեռնաթափման աշխատանքներ» ծառայության պատվերի դեպքում, եթե առկա վերելակը գտնվել է անսարք վիճակում կամ բեռն իր չափերով չի տեղավորվում վերելակի մեջ
  • «Բեռնման և բեռնաթափման աշխատանքների» համար նախատեսված բեռը գտնվում է կեղտոտ վիճակում, ունի սուր եզրեր կամ այլ կառուցվածքային առանձնահատկություններ, որոնք կարող են հանգեցնել վնասվածքների
  • տարածքի անցուղիների լայնությունը չի թույլ տալիս առանց խոչընդոտների իրականացնել բեռնաթափումը նախատեսված վայրում

 

Բեռի բարձման/առաքման ժամանակ հատուկ տեխնիկայով բեռնման և բեռնաթափման աշխատանքներ

Հատուկ տեխնիկայով բեռնման /բեռնաթափման աշխատանքները ենթադրում են ավտոմեքենայի թափքի պարունակության բեռնում կամ բեռնաթափում հիդրավլիկ վերելակի կամ մանիպուլյատորի միջոցով՝ առանց բեռնաթափված բեռի հետագա տեղափոխման։

  • Ծառայությունը տրամադրվում է ըստ հարցման և բոլոր անհրաժեշտ մանրամասների ճշգրտումից հետո։
  • «Հատուկ տեխնիկայի օգտագործման» ծառայության արժեքը գումարվում է «Բեռի բարձում հասցեից» կամ «Բեռի հասցեական առաքում» ծառայությունների արժեքին։

Ծառայության արժեքի մասին ինֆորմացիան կարելի է տեսնել օգտվելով առցանց հաշվիչից, կամ ճշտել մենեջերից:

Բեռնման և բեռնաթափման աշխատանքներ ծառայությունը (ПРР) լոգիստիկ գործընթացի կարևոր բաղադրիչ է: Այն ապահովում է բեռների ճիշտ և անվտանգ բեռնաթափում, բարձում հաճախորդի հասցեում։

Ա Արտահանվող

Բ Ներմուծվող

Ավելացնել փաթեթավորում

օժանդակ ծառայություններ

Համաձայն եմ կայքի օգտագործման պայմաններին