Բեռի ապահովագրություն
Բեռի ապահովագրությունը միջազգային բեռնափոխադրումների կարևոր բաղադրիչ է, որն ապահովում է ֆինանսական պաշտպանություն բեռի հնարավոր վնասման կամ կորստի դեպքերում։ Այն հուսալի լուծում է բիզնեսների և անհատ հաճախորդների համար, ովքեր կարևորում են իրենց բեռների անվտանգությունը:
Ապահովագրությունը գործում է փոխադրման ամբողջ ընթացքում՝ բեռի ընդունման պահից մինչև վերջնական առաքում:
Բեռի ապահովագրությունը հատկապես կարևոր է արժեքավոր, փխրուն կամ մեծ ծավալի բեռների դեպքում, որտեղ ցանկացած վնաս կարող է առաջացնել զգալի ֆինանսական կորուստներ։ Այն թույլ է տալիս հաճախորդներին իրականացնել փոխադրումներ՝ առանց անհանգստանալու անսպասելի իրավիճակների մասին։
«Տրանսպորտ» ընկերությունը բեռի ԱՊԱՀՈՎ փոխադրման կողմնակիցն է և կազմակերպում է միայն ապահովագրված բեռնափոխադրումներ:
Մենք ոչ միայն խնամքով տեղափոխում ենք յուրաքանչյուր բեռ, այլեւ առաջարկում ենք օգտվել մեր գործընկերների ծառայություններից՝ ձեր բեռի հուսալի պաշտպանությունը ապահովելու համար:
Բեռի ապահովագրության արժեքը կախված է բեռի քաշի եւ չափի առանձնահատկություններից, ինչպես նաև տրանսպորտային երթուղու բարդությունից: Բեռի հայտարարագրված արժեքը պետք է հիմնավորված լինի փաստաթղթերով:
Բեռի ապահովագրության արժեքը կարող եք ստանալ բեռնափոխադրման հայտ ներկայացնելիս:
Չապահովագրված ապրանքները չեն ընդունվում փոխադրման համար, եթե՝
- Հայտարարագրված արժեքը 1 կգի համար գերազանցում է 600 ՀՀ դրամը
- Բեռն ունի «Փխրուն բեռ» որակավորում
Վնասի փոխհատուցումն իրականացվում է համաձայն բեռի՝ պատվիրատուի կողմից հայտարարագրված արժեքի, որը չի գերազանցում դրա իրական (փաստաթղթավորված) արժեքը:
Բեռի ապահովագրությունը միջազգային բեռնափոխադրումների կարևոր բաղադրիչ է, որն ապահովում է ֆինանսական պաշտպանություն բեռի հնարավոր վնասման կամ կորստի դեպքերում։
Ա Արտահանվող
Բ Ներմուծվող