Բեռնման և Բեռնաթափման աշխատանքներ
Բեռնման և բեռնաթափման աշխատանքներ ծառայությունը (ПРР) լոգիստիկ գործընթացի կարևոր բաղադրիչ է: Այն ապահովում է բեռների ճիշտ և անվտանգ բեռնաթափում, բարձում հաճախորդի հասցեում։ Սա գործնական լուծում է, որը թույլ է տալիս կազմակերպել բեռի հանձնումը կամ ընդունումը արագ ու անվտանգ։
Այս ծառայությունը հնարավոր է պատվիրել միայն «Բեռի բարձում հասցեից» և «Բեռի հասցեական առաքում» ծառայությունների ձևակերպման ժամանակ։
Աշխատանքներն իրականացվում են փորձառու բանվորական անձնակազմի կամ վարորդ առաքիչի կողմից՝ անվտանգության բոլոր նորմերի պահպանությամբ:
Բանվորական ծառայությունը հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ բեռներն ունեն մեծ քաշ, ծավալ կամ պահանջում են հատուկ ուշադրություն։ Այն թույլ է տալիս նվազեցնել բեռի վնասման ռիսկերը, արագացնել բեռնափոխադրման գործընթացը և ապահովել աշխատանքների անխափան ընթացք բեռի ընդունումից մինչև բեռի հանձնում։
Ինչպե՞ս պատվիրել «բեռնման և բեռնաթափման աշխատանքներ» ծառայությունը
- «Բեռի բարձում հասցեից» և/կամ «Բեռի հասցեական առաքում» ծառայությունների պատվերի դեպքում։
- Եթե «Բեռնման և բեռնաթափման աշխատանքներ» ծառայությունը չի պատվիրվել հայտը ներկայացնելիս, ապա այն կարելի է լրացուցիչ պատվիրել՝ կապ հաստատելով ընկերության մենեջերի հետ, սակայն ոչ ուշ, քան մինչև ժամը 16:30-ը՝ բեռը հասցեից վերցնելու կամ առաքման նախորդ օրը։
- Ձևակերպված բեռնման և բեռնաթափման աշխատանքներից կարելի է հրաժարվել մինչև ժամը 17:30-ը՝ բեռը հասցեից վերցնելու /առաքման նախորդ աշխատանքային օրը, կապ հաստատելով ընկերության մենեջերի հետ:
- Եթե ծառայությունը չեղարկվում է պատվերի կատարման օրը կամ աշխատանքային օրվա ժամը 17:30-ից հետո, ինչպես նաև հանգստյան օրը՝ բեռի բեռը հասցեից վերցնելու/առաքման նախորդ օրը, անհրաժեշտ կլինի վճարել ծառայության ամբողջ արժեքը։
- Աշխատանքները իրականացնելուց հետո ծառայության չեղարկման դեպքում առաջանում է ծառայության համար կրկնակի վճարման պարտավորություն՝ կրկնակի աշխատանք կատարելու հիմքով։
Վարորդ առաքիչը / էքսպեդիտորը իրավունք ունի հրաժարվել «Բեռնման և բեռնաթափման աշխատանքների» իրականացումից հետևյալ դեպքերում՝
- եթե խախտվում են ծառայության մատուցման պայմանները
- բեռի պարամետրերը գերազանցում են հայտում նշվածները և/կամ դուրս են սահմանված նորմերից
- բեռնման/բեռնաթափման վայրում առկա են ծառայության մատուցման անվտանգ կատարման վերաբերյալ կասկածներ
- «Վերելակի օգտագործմամբ բեռնման և բեռնաթափման աշխատանքներ» ծառայության պատվերի դեպքում, եթե առկա վերելակը գտնվել է անսարք վիճակում կամ բեռն իր չափերով չի տեղավորվում վերելակի մեջ
- «Բեռնման և բեռնաթափման աշխատանքների» համար նախատեսված բեռը գտնվում է կեղտոտ վիճակում, ունի սուր եզրեր կամ այլ կառուցվածքային առանձնահատկություններ, որոնք կարող են հանգեցնել վնասվածքների
- տարածքի անցուղիների լայնությունը չի թույլ տալիս առանց խոչընդոտների իրականացնել բեռնաթափումը նախատեսված վայրում
Բեռի բարձման/առաքման ժամանակ հատուկ տեխնիկայով բեռնման և բեռնաթափման աշխատանքներ
Հատուկ տեխնիկայով բեռնման /բեռնաթափման աշխատանքները ենթադրում են ավտոմեքենայի թափքի պարունակության բեռնում կամ բեռնաթափում հիդրավլիկ վերելակի կամ մանիպուլյատորի միջոցով՝ առանց բեռնաթափված բեռի հետագա տեղափոխման։
- Ծառայությունը տրամադրվում է ըստ հարցման և բոլոր անհրաժեշտ մանրամասների ճշգրտումից հետո։
- «Հատուկ տեխնիկայի օգտագործման» ծառայության արժեքը գումարվում է «Բեռի բարձում հասցեից» կամ «Բեռի հասցեական առաքում» ծառայությունների արժեքին։
Ծառայության արժեքի մասին ինֆորմացիան կարելի է տեսնել օգտվելով առցանց հաշվիչից, կամ ճշտել մենեջերից:
Բեռնման և բեռնաթափման աշխատանքներ ծառայությունը (ПРР) լոգիստիկ գործընթացի կարևոր բաղադրիչ է: Այն ապահովում է բեռների ճիշտ և անվտանգ բեռնաթափում, բարձում հաճախորդի հասցեում։
Ա Արտահանվող
Բ Ներմուծվող