Հավաքական բեռնափոխադրումներ (LTL)
Հավաքական բեռնափոխադրումն արդյունավետ և տնտեսող լուծում է այն դեպքերում, երբ բեռը փոքր ծավալի է և ամբողջ մեքենա պետք չէ։ Այս ծառայության շրջանակում տարբեր հաճախորդների բեռները համախմբվում են մեկ փոխադրման մեջ՝ թույլ տալով կիսել փոխադրման ծախսերը, խուսափել պահեստավորման լրացուցիչ ծախսերից և վճարել միայն սեփական բեռի զբաղեցրած տարածքի համար։ Այն հատկապես նպատակահարմար է ընտրել, երբ բեռը փոքր ծավալի է, կարևոր է օպտիմալացնել լոգիստիկ ծախսերը, և առաքման ժամկետներն ունեն որոշակի ճկունություն՝ համեմատաբար Full Truck բեռնափոխադրումների։
Մենք կազմակերպում ենք բեռնափոխադրման գործընթացը սկզբից մինչև վերջ՝ ապահովելով բեռների համախմբումը, օպտիմալ երթուղիների ընտրությունն ու վերահսկվող փոխադրումն առանց հաճախորդի ավելորդ ներգրավվածության։ Մենք վերցնում ենք բեռը ուղարկողի հասցեից կամ ընդունում մեր պահեստում, իրականացնում ենք փաթեթավորման և փաստաթղթավորման աշխատանքները, համախմբում նույն ուղղությամբ ուղարկվող բեռները, որից հետո կազմակերպվում է միասնական փոխադրում դեպի նշանակման երկիր։ Վերջնական փուլում իրականացվում է բեռների բաժանում և հասցեական առաքում ստացողներին։
Մեր մատուցած ծառայություններն աչքի են ընկնում մի շարք առավելություններով՝ ծախսերի օպտիմալացում, կանոնավոր ուղևորություններ հաստատված գրաֆիկներով ու կանխատեսելի ժամկետներով, ինչպես նաև ժամանակավոր պահեստային լուծումներ։ Մենք ապահովում ենք բեռի շարժի թափանցիկ և ամբողջական վերահսկում յուրաքանչյուր փուլում, որն իրականացվում է CRM համակարգի միջոցով՝ ավտոմատացված գործընթացների և արագ հաղորդակցության շնորհիվ։ Մեր 8 տարվա պրակտիկ փորձը միջազգային բեռնափոխադրումների ոլորտում երաշխավորում է աշխատանքի բարձր որակը։
«Տրանսպորտ» ՍՊԸ-ում մենք իրականացնում ենք կանոնավոր հավաքական բեռնափոխադրումներ (LTL) տարբեր միջազգային ուղղություններով։ Այս ծառայությունը հատկապես հարմար լուծում է փոքր և միջին բիզնեսների համար, որոնք իրականացնում են պարբերական ներմուծումներ կամ արտահանումներ փոքր խմբաքանակներով՝ հնարավորություն տալով պահպանել մատակարարման շղթայի կայունությունն ու ճկունությունը՝ առանց մեծ լոգիստիկ ծախսերի։