Բեռի բարձում հասցեից

Բեռի բարձում հասցեից

Բեռի բարձումը հասցեից (забор груза) լոգիստիկ ծառայություն է, որը թույլ է տալիս հաճախորդին կազմակերպել բեռի տեղափոխումը պահեստ առանց ժամանակի կորստի։ Այս ծառայության շնորհիվ հաճախորդը  կարիք չունի ինքնուրույն տեղափոխել բեռը պահեստ. մենք վերցնում ենք բեռն անմիջապես ուղարկողի հասցեից՝ անհրաժեշտության դեպքում նաև բանվորական ուժի ներգրավվածությամբ։

Ծառայությունը հատկապես հարմար է այն հաճախորդներին, ովքեր գնահատում են ժամանակը և ցանկանում են նվազեցնել ներքին լոգիստիկ ծախսերը։ Բեռը վերցվում է նշված հասցեից, իրականացվում է զննում, փաթեթավորում, այնուհետև փոխադրում։

Այս մոտեցումը թույլ է տալիս հաճախորդներին կենտրոնանալ իրենց հիմնական գործունեության վրա՝ առանց բեռի տեղափոխման կազմակերպման մեջ ներգրավվածության:

Ծառայությունն իդեալական է այն ընկերությունների համար, որոնք ցանկանում են արագացնել մատակարարման շղթան, նվազեցնել օպերացիոն ծախսերը և ստանալ ամբողջական լոգիստիկ լուծում մեկ ծառայության շրջանակում։

Ծառայության տրամադրման պայմաններ

  • Ծառայության տրամադրման ժամերը՝ 9:00 - 18:00
  • Մեքենայի՝ բարձման հասցե մոտենալու ինտերվալը՝ 3 ժամ
  • Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև հատուկ տեխնիկա (պայմանները համաձայնեցնել մենեջերի հետ)
  • Եթե ծառայության մատուցման պահին հաճախորդը հրաժարվում է  ծառայությունից, ապա առաջանում է ծառայության համար վճարելու պարտավորություն (Холостой прогон) : Վճարման չափը հաշվարկվում է համաձայն հայտում նշված բեռի չափերի։
  • Հասցեում սահմանված ժամանակից ավել սպասելու դեպքում գանձվում է տրանսպորտային միջոցի պարապուրդի վճար։ Բեռնման համար սահմանված սպասելաժամանակը նշված է ստորև

 

մինչև 40 կգ և մինչև 0,16 մ3 և երկարությունը  մինչև 4 մ և լայնությունը  մինչև 1,8 մ և բարձրությունը մինչև 1,8 մ -> 15 րոպե

մինչև 1500 կգ և մինչև 6 մ3 և երկարությունը  մինչև 4 մ և լայնությունը  մինչև 1,8 մ և բարձրությունը մինչև 1,8 մ -> 30 րոպե

մինչև 3000 կգ և մինչև 12 մ3 և երկարությունը  մինչև 4,2 մ և լայնությունը  մինչև 2 մ և բարձրությունը մինչև 2 մ -> 45 րոպե

մինչև 5000 կգ և մինչև 20 մ3 և երկարությունը  մինչև 6 մ և լայնությունը  մինչև 2,2 մ և բարձրությունը մինչև 2,2 մ -> 60 րոպե

մինչև 10 000 կգ և մինչև 40 մ3 և երկարությունը  մինչև 7 մ և լայնությունը  մինչև 2,2 մ և բարձրությունը մինչև 2,2 մ -> 90 րոպե

մինչև 20000 կգ և մինչև 72 մ3 և երկարությունը մինչև 13 մ և լայնությունը  մինչև 2,4 մ և բարձրությունը մինչև 2,4 մ ->120 րոպե

Բեռի բարձումը հասցեից լոգիստիկ ծառայություն է, որը թույլ է տալիս հաճախորդին կազմակերպել բեռի տեղափոխումը պահեստ առանց ժամանակի կորստի։

Ա Արտահանվող

Բ Ներմուծվող

Ավելացնել փաթեթավորում

օժանդակ ծառայություններ

Համաձայն եմ կայքի օգտագործման պայմաններին