Политика конфиденциальности
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն Գաղտնիության քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») սահմանում է «Տրանսպորտ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ «Ընկերություն») կողմից հաճախորդների և այլ անձանց անձնական տվյալների հավաքագրման, ստացման, մշակման, օգտագործման, պահպանման, փոխանցման և պաշտպանության հիմնական կանոնները։
1.2. Քաղաքականությունը տարածվում է Ընկերության պաշտոնական կայքի, սոցիալական ցանցերի էջերի, առցանց հարթակների, ծրագրային ապահովման, ինչպես նաև Ընկերության կողմից հաճախորդներին ծառայություններ մատուցելու ընթացքում օգտագործվող այլ տեղեկատվական համակարգերի և հաղորդակցության միջոցների միջոցով ստացվող անձնական տվյալների նկատմամբ։
1.3. Սույն Քաղաքականությունը մշակվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։
1.4. Սույն Քաղաքականության մեջ օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստը։
1.5. Ընկերությունը կարող է փոփոխել կամ լրացնել սույն Քաղաքականությունը։ Փոփոխված Քաղաքականությունը հրապարակվում է Ընկերության պաշտոնական կայքում և, անհրաժեշտության դեպքում, այլ հասանելի միջոցներով ներկայացվում տվյալների սուբյեկտների ուշադրությանը։
2. Անձնական տվյալների հավաքագրումը
2.1. Ընկերությունը կարող է հավաքագրել և մշակել անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ են Ընկերության կողմից ծառայությունների մատուցման, հաճախորդների սպասարկման, պայմանագրային հարաբերությունների իրականացման և օրենսդրությամբ նախատեսված այլ նպատակների համար։
2.2. Կախված մատուցվող ծառայության բնույթից՝ Ընկերությունը կարող է մշակել, մասնավորապես, հետևյալ անձնական տվյալները՝
- անուն, ազգանուն, հայրանուն,
- անձը հաստատող փաստաթղթի վերաբերյալ տվյալներ,
- բնակության կամ հաշվառման հասցե,
- հեռախոսահամար,
- էլեկտրոնային փոստի հասցե,
- կազմակերպության անվանում
- ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ այլ տվյալներ։
2.3. Անձնական տվյալները կարող են ստացվել տվյալների սուբյեկտից՝ առցանց կամ թղթային ձևով լրացված դիմումների, պայմանագրերի, պատվերների, հաղորդագրությունների, հեռախոսազրույցների կամ այլ հաղորդակցության միջոցով։
2.4. Ընկերությունը կարող է ստանալ նաև ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություններ՝ հաճախորդի հետ հեռախոսային կամ էլեկտրոնային հաղորդակցության ընթացքում։
3. Անձնական տվյալների մշակման նպատակները և իրավական հիմքերը
3.1. Ընկերությունը անձնական տվյալները մշակում է միայն որոշակի, հստակ և օրինական նպատակներով և տվյալների մշակման համար նախատեսված իրավական հիմքի առկայության դեպքում։
3.2. Անձնական տվյալները կարող են մշակվել, մասնավորապես, հետևյալ նպատակներով՝
- ծառայությունների մատուցման և պատվերների կատարման,
- հաճախորդների նույնականացման և սպասարկման,
- պայմանագրերի կնքման և կատարման,
- վճարումների իրականացման և հաշվապահական հաշվառման,
- հաճախորդների հետ հաղորդակցության և հարցումների պատասխանման,
- Ընկերության օրինական շահերի պաշտպանության,
- օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարման,
- Ընկերության կայքի և ծրագրային ապահովման աշխատանքի ապահովման,
- հաճախորդների սպասարկման որակի բարելավման,
- օրենքով նախատեսված այլ նպատակների համար։
3.3. Այն դեպքերում, երբ անձնական տվյալների մշակման համար անհրաժեշտ է տվյալների սուբյեկտի համաձայնությունը, Ընկերությունը ստանում է այդ համաձայնությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
3.4. Տվյալների սուբյեկտի համաձայնության հիման վրա մշակվող տվյալները պահպանվում են այն ժամկետով, որն անհրաժեշտ է տվյալների մշակման համապատասխան նպատակների իրականացման համար, կամ օրենքով կամ համաձայնությամբ նախատեսված ժամկետում։
4. Անձնական տվյալների օգտագործումը և սահմանափակումը
4.1. Ընկերությունը անձնական տվյալներն օգտագործում է միայն այն նպատակներով, որոնց համար դրանք հավաքագրվել կամ այլ օրինական հիմքով ստացվել են։
4.2. Ընկերությունը չի օգտագործում անձնական տվյալները տվյալների մշակման սկզբնական նպատակներից չբխող նպատակներով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։
4.3. Ընկերությունը չի հավաքագրում կամ չի մշակում այնպիսի անձնական տվյալներ, որոնք անհրաժեշտ չեն տվյալների մշակման համապատասխան նպատակներին հասնելու համար։
5. Անձնական տվյալների փոխանցումը երրորդ անձանց
5.1. Ընկերությունը կարող է անձնական տվյալներին հասանելիություն տրամադրել կամ դրանք փոխանցել երրորդ անձանց կամ լիազորված անձանց միայն այն դեպքում, երբ դրա համար առկա է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան իրավական հիմք։
5.2. Ընկերությունը ծառայությունների մատուցման և իր գործունեության իրականացման նպատակով կարող է համագործակցել այլ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ, որոնց կարող է տրամադրվել միայն համապատասխան ծառայության իրականացման համար անհրաժեշտ տվյալների հասանելիություն։
5.3. Նման անձինք իրավունք չունեն ստացված անձնական տվյալներն օգտագործելու այլ նպատակներով, քան այն նպատակներն են, որոնց համար տվյալները տրամադրվել են, և պարտավոր են ապահովել դրանց գաղտնիությունն ու անվտանգությունը։
5.4. Անձնական տվյալները կարող են փոխանցվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ իրավասու անձանց՝ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։
6. Անձնական տվյալների պահպանման ժամկետները
6.1. Ընկերությունը անձնական տվյալները պահպանում է այն ժամանակահատվածում, որն անհրաժեշտ է դրանց մշակման նպատակների իրականացման համար, ինչպես նաև օրենքով սահմանված պահպանման ժամկետների ընթացքում։
6.2. Տվյալների մշակման նպատակների իրականացումից հետո, եթե տվյալների հետագա պահպանումը նախատեսված չէ օրենքով կամ անհրաժեշտ չէ Ընկերության օրինական շահերի պաշտպանության համար, տվյալները ենթակա են ոչնչացման կամ օրենքով նախատեսված այլ գործողության։
7. Անձնական տվյալների անվտանգությունը
7.1. Ընկերությունը ձեռնարկում է անհրաժեշտ իրավական, կազմակերպչական և տեխնիկական միջոցներ՝ անձնական տվյալները պատահական կամ ապօրինի ոչնչացումից, կորստից, փոփոխումից, ապօրինի հասանելիությունից, օգտագործումից, փոխանցումից կամ այլ ոչ իրավաչափ միջամտությունից պաշտպանելու համար։
7.2. Անձնական տվյալների հասանելիությունը տրամադրվում է միայն այն աշխատակիցներին, լիազորված անձանց կամ այլ անձանց, որոնց համար տվյալների հասանելիությունն անհրաժեշտ է իրենց գործառույթների կամ պայմանագրային պարտավորությունների կատարման համար։
7.3. Ընկերությունը միջոցներ է ձեռնարկում անձնական տվյալների մշակման համակարգերի և դրանցում պարունակվող տեղեկատվության պաշտպանությունն ապահովելու համար՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
8. Տվյալների սուբյեկտի իրավունքները
8.1. Տվյալների սուբյեկտն ունի ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավունքներ, այդ թվում՝
- տեղեկություն ստանալու իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ,
- ծանոթանալու իր անձնական տվյալներին,
- պահանջելու իր անձնական տվյալների ուղղումը կամ լրացումը,
- օրենքով նախատեսված դեպքերում պահանջելու տվյալների ոչնչացում կամ ուղեփակում,
- օրենքով նախատեսված դեպքերում հետ կանչելու իր համաձայնությունը,
- օրենքով նախատեսված կարգով բողոքարկելու Ընկերության կողմից իրականացվող անձնական տվյալների մշակումը։
8.2. Տվյալների սուբյեկտն իր իրավունքներն իրացնելու նպատակով կարող է դիմել Ընկերությանը՝ Ընկերության պաշտոնական կայքում նշված կոնտակտային տվյալներով։
8.3. Տվյալների սուբյեկտի դիմումները Ընկերության կողմից քննարկվում և դրանց ընթացք է տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
9. Կայք և սոցիալական ցանցեր
9.1. Ընկերության պաշտոնական կայք այցելելիս կամ սոցիալական ցանցերի էջերից օգտվելիս կարող են հավաքագրվել տեխնիկական և այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են կայքի կամ համապատասխան հարթակի բնականոն աշխատանքի, անվտանգության և օգտագործման վիճակագրության ապահովման համար։
9.2. Ընկերության սոցիալական ցանցերի էջերի միջոցով տվյալների մշակման դեպքում տվյալների մշակման նկատմամբ կարող են կիրառվել նաև համապատասխան սոցիալական ցանցի կամ հարթակի գաղտնիության քաղաքականությունները։
10. Գաղտնիության պահպանում
10.1. Ընկերության աշխատակիցները, լիազորված անձինք և այլ անձինք, որոնք իրենց գործառույթների իրականացման ընթացքում հասանելիություն ունեն անձնական տվյալներին, պարտավոր են պահպանել դրանց գաղտնիությունը և չօգտագործել կամ չբացահայտել դրանք օրենքով կամ պայմանագրով չնախատեսված նպատակներով։
10.2. Անձնական տվյալների գաղտնիության պահպանման պարտականությունը շարունակում է գործել նաև համապատասխան աշխատանքային կամ պայմանագրային հարաբերությունների դադարեցումից հետո՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։
11. Փոփոխություններ և ուժի մեջ մտնելը
11.1. Սույն Քաղաքականությունն ուժի մեջ է մտնում Ընկերության կողմից հաստատման և/կամ պաշտոնական կայքում հրապարակման պահից։
11.2. Ընկերությունը կարող է փոփոխություններ կատարել սույն Քաղաքականությունում՝ ՀՀ օրենսդրության փոփոխության, Ընկերության գործունեության կամ անձնական տվյալների մշակման գործընթացների փոփոխության դեպքում։
11.3. Քաղաքականության գործող տարբերակը հասանելի է Ընկերության պաշտոնական կայքում։